Սպորտ 

Ֆուտբոլիստը, որը Հայաստանի հավաքականի կազմում խաղալու հնարավորություն չի ստանում, փայլուն մարզավիճակում է

analitik.am

Ուրուգվայի քաղաքացիություն ունեցող Մաուրո Գևգեոզյանը, որն այդպես էլ Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու հնարավորություն չի ստանում, փայլուն մարզավիճակում է: 28-ամյա հայ հարձակվողի օգնությամբ նրա թիմը` «Ալյանսան», ֆուտբոլի Պերուի առաջնության 15-րդ տուրում հյուրընկալվելիս 3:2 հաշվով առավելության հասավ  «Մելգարի» նկատմամբ:

Գևգեոզյանը մրցակցի դարպասը գրավեց երկու անգամ, նա դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ: Մաուրոն աչքի ընկավ 68-րդ, 87-րդ րեպեներին,իսկ 69-րդ րոպեին գոլային փոխանցում  կատարեց խաղընկերոջը:

«Ալյանսան» վաստակել է 30 միավոր և «Սպորտինգ Կրիստալի» հետ գլխավորում է մրցաշարաին աղյուսակը:

 

Նույն շարքից