Սպորտ 

Ինչպես ֆուտբոլի հայ մարզիչն աշխատանքի տեղափոխվեց նոր թիմ

analitik.am

Ռուսաստանի «Լուչ Էներգիա» ֆուտբոլային ակումբը Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորում է 2013-ի ամռանից: Երեք շաբաթ առաջ 48-ամյա մասնագետն աշխատանքային նոր պայմանագիր էր կնքել Վլադիվոստակի ակումբի ղեկավարության հետ: Սակայն այժմ  նա որոշել է հեռանալ: Պատճառն այն է, որ մասնագետը ձեռնտու առաջարկ է ստացել ստանձնելու Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 21-րդ տուրից հետո  վաստակած 40 միավորով երրորդ տեղում ընթացող «Տոսնոն»:

«Լուչ Էներգիայի» պաշտոնական կայքում այդ մասին ասվում է.«Նախօրյակին Ալեքսանդր Վիտալևիչը զանգահարեց ակումբի նախագահին ու խնդրեց բաց թողնել իրեն «Տոսնո», որից լավ առաջարկ է ստացել: Հաշվի առնելով «Տոսնոյի» հեռանկարները ու «Լուչ-Էներգիայի» ծանր ֆինանսական դրությունը` ակումբի ղեկավարությունը որոշեց ըմբռնումով մոտենալ գլխավոր մարզչի խնդրանքին ու համաձայնվեց ժամկետից շուտ խզել պայմանագիրը: Բոլոր թղթաբանությունները կլուծվեն այն բանից հետո, երբ Ալեքսանդր Գրիգորյանը պաշտոնապես հայտարարի հրաժարականի մասին»:

Նույն շարքից