Սպորտ 

«Ոսկե գնդակ» մրցանակի երեք հավակնորդները

analitik.am

Հայտնի են «Ոսկե գնդակ» մրցանակի երեք հավակնորդների անունները:

Այդ պատվին կարող են արժանանալ Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսին, Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը: Վերջինս  ունի այն առավելությունը, որ աշխարհի չեմպիոն է դարձել:

Ի դեպ, ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահներ Զեպ Բլատերն ու Միշել Պլատինին ավելի վաղ հայտարարել էին, որ նախապատվությունը տալիս են աշխարհի գործող չեմպիոն Մանուել Նոյերին:

Հաղթողի անունը հայտնի կդառնալու 2015-ի հունվարի 12-ին՝ Ցյուրիխում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ:

Նույն շարքից