FIFA-ն հրապարակել է ֆուտբոլի աշխարհի լավագույն մարզիչի կոչման երեք հավակնորդներին: Այդ պատվին են արժանացել Կառլո Անչելոտին, Յոահիմ Լյովը, Դիեգո Սիմեոնեն:
Բոլորն էլ արժանի մրցակիցներ են: Գերմանացի Լյովի գլխավորած Գերմանիայի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն: Իտալացի Անչելոտին օգնեց Մադրիդի «Ռեալին» նվաճելու Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի հաղթողի տիտղոսը, Իսպանիայի գավաթը, Եվրոպայի սուպերգավաթը:
Արգենտինացի Սիմեոնեի ղեկավարությամբ Մադրիդի «Աթլետիկոն» դարձավ Իսպանիայի չեմպիոն, նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը, մասնակցեց Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակչին: