Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2014-ի աշխարհի 15 լավագույն հարձակվողների ցուցակը: 4 խաղացող ունի Մյունխենի «Բավարիան», 3-ական` «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը»:
Այդ պատվին են արժանացել`Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), Գարեթ Բեյլը, Քարիմ Բենզեման, Կրիշտիանու Ռոնալդուն (բոլորն էլ՝ «Ռեալ»), Դիեգո Կոստան («Չելսի»), Զլատան Իբրահիմովիչը (ՊՍԺ), Ռոբերտ Լևանդովսկին, Թոմաս Մյուլերը, Արյեն Ռոբենը, Ֆրանկ Ռիբերին (բոլորն էլ՝ «Բավարիա»), Լիոնել Մեսին, Լուիս Սուարեսը, Նեյմարը (բոլորն էլ՝ «Բարսելոնա»), Մարկո Ռոյսը ( Դորտմունդի «Բորուսիա »), Ուեյն Ռունին («Մանչեսթեր Յունայթեդ»):
Տարվա խորհրդանշական հավաքականը կհրապարակվի հունվարի 12-ին Ցյուրիխում: