«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, որ Լիգայի գավաթի «Բրիստոլի» դեմ խաղում կարող է խաղաժամանակ գտնել այն ֆուտբոլիստների համար, որոնք այդքան էլ շատ չեն խաղում: Նա չի բացառել, որ հնարավոր է խաղադաշտ դուրս գա նաև Հենրիխ Մխիթարյանը:
«Հնարավոր է, որ Միկին կխաղա: Հիմա մենք խաղդաշտ ենք դուրս բերում Մատային, Լինգարդին, Ռեշֆորդին, Մարսիյալին և Լուկակուին: Բոլորի համար տեղ չկա»,-ասել է պորտուգալացին:
Նշենք, որ ձմեռային պատուհանի ժամանակ Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, հեռանալու է անգլիական գրանդից: