Սպորտ 

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականը զբաղեցրել է չորրորդ տեղը

Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում ավարտվել է շախմատի պատանեկան օլիմպիադան (Մ 16): Հայաստանի հավաքականը վերջին տուրում 3:1 հաշվով հաղթել է Մալայզիայի թիմին եւ 12 միավորով զբաղեցրել չորրորդ տեղը:

Ռուսաստանի հավաքականը, առաջ անցնելով Հնդկաստանին (15) եւ Իրանին (14), դարձել է Օլիմպիադայի հաղթող (16 միավոր): Մրցաշարին մասնակցել է 28 երկրի 30 հավաքական (Հնդկաստանը ներկայացված էր 3 թիմով ):

Հայաստանի հավաքականը, գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ, ներկայացրել են Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Մամիկոն Ղարիբյանը եւ Աննա Սարգսյանը: Մեր շախմատիստները ինը խաղում տարել են վեց հաղթանակ՝ պարտվելով միայն մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին:

Նույն շարքից