Հոլանդիայի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության 16-րդ տուրում Հայաստանի հավաքականի հարձակվող Նորայր Ասլանյանի թիմը` «Ալմերե Սիթին», արտագնա խաղում մրցեց «Էմենի» հետ: Ընդ որում, նախկինում` 2012-2013-ին հայ խաղացողը վերջինիս պատիվն էր պաշտպանում:
Մրցամարտը լարված բնույթ կրեց: Մինչև հանդիպման ավարտը տանտերերն առջևում էին 2:0 հաշվով: Սակայն մրցավարի կողմից ավելացված խաղաժամանակում Ասլանյանի թիմին հաջողվեց երկու գնդակ խփել և վերականգնել հաշվի հավասարակշռությունը` 2:2:
«Ալմերե Սիթին» վաստակած 23 միավորով 9-րդ տեղում է: «Էմենը» ունի 29 միավոր և 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում։
Տեխնիկական արդյունքներ
«Էմեն» - «Ալմերե Սիթի»՝ 2։2
Գոլերը՝ Պետերս 48, Դեուլ 88 - Յանսեն 90+1 (11 մետ.), Տոե 90 +3
Հեռացում՝ Սիեկման 32 («Էմեն»)