Սպորտ 

Զավեն Բադոյանն այլևս Բելառուսի «Գոմել» ֆուտբոլի ակումբի խաղացող չէ

analitik.am

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, 24-ամյա Զավեն Բադոյանն այլևս Բելառուսի «Գոմել» ֆուտբոլի ակումբի խաղացող չէ:

Այսօր այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում և շնորհակալություն է հայտնել  ակումբի ներկայացուցիչներին` համատեղ աշխատանքի համար.
Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում  «Գոմելը»12 թիմերի պայքարում գրավել է 6-րդ տեղը:  Բադոյանը մասնակցել է առաջնության 29 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ:
Նախորդ երկու մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը հանդես է եկել Բորիսովոյի ԲԱՏԷ-ի կազմում և երկու անգամ դարձել էր այդ երկրի չեմպիոն:

Նույն շարքից