Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանը` «Բորուսիայի» ձախորդության խորհրդանիշ

analitik.am

Գերմանական հեղինակավոր Kicker պարբերականն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» Գերմանիայի առաջնությունում ձախողված մեկնարկին:  Գերմանիայի առաջնության 13 տուրից հետո  թիմը 11 միավորով վերջին տեղում է: Այն զուգահեռներ է անցկացրել թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի միջև: «Մխիթարյանը կերպավորում է դորտմունդյան ձախորդությունը: 25-ամյա ֆուտբոլիստը շատ է վազում, արագաշարժ է, ակտիվ է խաղում, սակայն նրան չի բավականացնում հաջողությունը: Մխիթարյանը շատ է պայքարում, կատարում է սուր փոխանցումներ, սակայն հոգեբանական վատ  վիճակում է»,- նշում է պարբերականը:


Նույն շարքից