Սպորտ 

Հայ ֆուտբոլիստների թիմը հաղթեց հյուրընկալվելիս

analitik.am

Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում «Ուֆան» , որի կազմում մեր հայրենակիցներ են  հանդես գալիս, հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց Տուլայի «Արսենալին»:

«Ուֆայի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեցին դարպասապահ  Դավիթ Յուրչենկոն, որի մայրը հայուհի է, և պաշտպան Դենիս Թումասյանը: Կիսապաշտպան Նիկոլայ Սաֆրոնիդին խաղընկերոջը փոխարինեց  84-րդ րոպեին:

Յուրչենկոն 5-րդ խաղը գնդակ բաց չի թողել:

 «Ուֆան» վաստակած 17 միավորով 11-րդ տեղում է, որը ուժեղագույնների պայքարին մասնակցող երիտասարդ թիմի համար լավ արդյունք է:

Նույն շարքից