Սպորտ 

Թուրք ֆուտբոլիստը դանակով հարձակվել է խաղի մրցավարի վրա

analitik.am

Թուրքիայի ֆուտբոլի սիրողական լիգայի հանդիպումներից մեկի ժամանակ արտասովոր միջադեպ է գրանցվել: «Սակարի» թիմի խաղացող Համզա Սարին կակարմիր քարտի է արժանացել «Կուզուլուկսպորի» հետ մրցամարտում: Սկզբում նա լքել է խաղադաշտը, սակայն մի քանի րոպե հետո վերադարձել է դանակով զինված: Ֆուտբոլիստը հարձակվել է գլխավոր մրցավարի վրա, որպեսզի նրա հետ հաշվեհարդար տեսնի: Ներկաները կանխել են  մարդասպանության փորձը և զինաթափել խաղացողին: Նա տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք և  բացատրություն տվել:

 

Նույն շարքից