Սպորտ 

«Բարսելոնան» լուրջ խնդիրներ ունի

analitik.am

ՖԻՖԱ-ն կարող է «Բարսելոնայի» նկատմամբ պատժամիջոցներ կիրառել «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանի հետ բանակցություններ վարելու համար:

Բանն այն է, որ մադրիդյան գրանդը դիմել է ՖԻՖԱ-ին՝ բողոքելով, թե կատալոնացիները բանակցություններ են վարում ֆրանսիացու հետ՝ անտեսելով ակումբը:

«Բարսելոնային» հնարավոր է ստիպեն տուգանք վճարել, կամ այլ պատիժ սահմանվի, եթե պարզվի , որ բանակցությունները տեղի են ունեցել պահանջվող կարգի խախտմամբ:

Ամեն ինչ կարող է դասավորվել այնպես, որ կատալոնացիներին արգելեն ձեռք բերել Անտուան Գրիզմանին և կատարել որևէ տրանսֆեր ինչ-որ կոնկրետ ժամանակահատվածում:

Նույն շարքից