Սպորտ 

Էդգար Մանուչարյանի թիմը հյուրընկալվելիս պարտվեց

analitik.am

Ռուսաստանի ֆուտբոլի  առաջնության 16-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի թիմը` Եկատերինբուրգի «Ուրալը», հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեց Մոսկվայի «Լոկոմոտիվին»:

Թվում էր, թե կողմերի դարպասները կմնան անառիկ, սակայն, մցավարի կողմից ավելացված խաղաժամանակում, «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Դամե Ն’ Դոյեն գրավեց մրցակցի դարպասը:

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի անունը բացակայում էր իր թիմի հայտացուցակից:

«Ուրալը» 13 միավորով 12-րդ տեղում է,իսկ  «Լոկոմոտիվը» 29 միավորով 4-րդն է:

 

Տեխնիկական արդյունքներ

 

«Լոկոմոտիվ» - «Ուրալ»՝ 1:0

Դամե Ն’Դոյե, 90+1

 

Նույն շարքից