Սպորտ 

Հայկական արմատներ ունեցող դարպասապահը` Հայաստանի ֆուտբոլի հավաքականում խաղալու մասին

Վերջին օրերին շատ է խոսվում ռուսական «Ուֆայի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի Հայաստնի հավաքական հրավիրվելու մասին: Նրա մայրը հայ է: Այդուհանդերձ, ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ է և նախընտրում է, որ բոլոր հարցերով զբաղվի իր գործակալը: Յուրչենկոն հարցազրույց է տվել ռուսական eurofootball ինտերնետային կայքին և խոսել է իր Հայաստանի հավաքականում հայտնվելու հնարավորության մասին:

- Ի՞նչ կասեք ձեր Հայաստանի հավաքականում հայտնվելու պոտենցիալ հնարավորության մասին:

- Զանգել էին ֆեդերացիայից, ես խնդրեցի նրանց հնարավորություն տալ հանգսիտ ավարտել ելույթներս ակումբի կազմում մինչեւ արձակուրդ գնալը: Դեռ չեմ ցանկանում շատ մտածել այդ մասին, խնդրել եմ սպորտային գործակալին հետեւել հարցին: Դա մտնում է նրա պարտականությունների մեջ. թղթաբանություն, խոսակցություններ: Իմ աշխատանքը՝ ֆուտբոլային խաղադաշտում խաղալն է:

- Բերեզովսկին, ճիշտ է բավականին տարիք ունի, սակայն համարվում է հավաքականի հիմնական դարպասապահը: Եթե Ձեզ հրավիրեն հիմա, պատրաստ եք դառնալ նրա փոխարինողը:

 - Ի դեպ, ձյաձյա Ռոմային ես դեռ «Խիմկիից» եմ ճանաչում (ծիծաղում է): Կհրավիրեն՝ միայն ուրախ կլինեմ: Հաճելի է ֆեդերացիայի կողմից ուշադրության արժանանալը: Հայաստանի հավաքականը ցուցադրում է շատ լավ ֆուտբոլ: Ավելին, ես շատ ընկերներ եւ հարազատներ ունեմ այնտեղ:

 - Երբ միմանց հետ են խաղում Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականները: Ո՞ր թիմին եք երկրպագում:

 - Ես գեղեցիկ ֆուտբոլի կողմնակից եմ: Լինելով գործող ֆուտբոլիստ, նախապատվությունը չեմ տալիս որեւէ թիմի: Ինձ դուրս է գալիս ագրեսիվ, կոշտ խաղը, որն օրինակ, խաղում են Անգլիայում: Թող միշտ հաղթի ուժեղագույնը: 

 

Նույն շարքից