Դեկտեմբերի 5-ին Հայաստանի ֆուտբոլ հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում կմրցի «Հոֆենհայմի» հետ: Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի ժամը 23:30-ին:
Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի բարձր են դասում «Բորուսիայի» հաղթելու հնարավորությունները: Դորտմունդցիների հաղթանակին տրվել է 1,53 գործակից: Ոչ- ոքին ստացել է 4,60, իսկ «Հոֆենհայմի» հաղթանակի համար սահմանվել է 5,50 գործակից:
«Բորուսիան» կարող է դուրս մնալ Գերմանաիայի առաջնության բարձրագույն խմբից: Այն նախորդ 13 տուրերում վաստակել է սոսկ 11 միավոր ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
«Հոֆենհայմը» 20 միավորով 7-րդն է:
Ահա թե ինչպիսին են թիմերի հավանական մեկնարկային կազմերը.
«Բորուսիա». Վայդենֆելեր, Պիշչեկ, Սուբոտիչ, Հումելս, Դուրմ, Գյունդոգան, Կել, Մխիթարյան, Կագավա, Գրոսկրոյց, Իմոբիլե:
«Հոֆենհայմ». Բաուման, Բեք, Շուլե, Բիչակչիչ, Կիմ, Շվեգլեր, Պոլյանսկի, Ֆոլանդ, Ֆիրմինո, Էլյունուսի, Մոդեստ: