Սպորտ 

Ղրիմը` «հատուկ ֆուտբոլային գոտի»

Սպասվում էր, որ վերջին շրջանի իրադարձություններից հետո Ղրիմի ֆուտբոլի ակումբները հանդես կգան  Ռուսաստանի առաջնությունում: Ուկրաինայի ներկայացուցիչները հակառակն էին պնդում, նշելով որ այդ թիմերը շարունակելու են հանդես գալ Ուկրաինայի առաջնությունում: Վճիռ պետք է կայացներ ՈւԵՖԱ-ն: Եվ ահա, վերջինս արգելել է Ղրիմի ակումբներին մասնակցել Ռուսաստանի առաջնություններին և մրցաշարերին:

ՈւԵՖԱ-ի որոշմամբ, Ղրիմը հայտարարվել է «հատուկ ֆուտբոլային գոտի» մինչև հաջորդ որոշումը: Կազմակերպությունը որոշել է ֆինանսական օգնություն ցույց տալ Ղրիմի ֆուտբոլին ենթակառուցվածքներին: ՈւԵՖԱ-ի պատվիրակությունը կմեկնի Ղրիմ տեղում  և կծանոթանա իրավիճակին:

Ռուսաստանի ֆուտբոլի միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը հայտարարել է, որ ռուսական կողմը կենթարկվի ՈւԵՖԱ-ի որոշմանը, որով Ղրիմի ակումբներին արգելվել է 2015-ի հունվարից մասնակցել Ռուսաստանի առաջնությանը:

«Չենք կարող անտեսել ՈւԵՖԱ-ի կամ ՖԻՖԱ-ի որոշումները: Իհարկե, պետք է  ենթարկվենք ՈւԵՖԱ-ի որոշմանը, քանի որ դա եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմին է, պարզապես, պարտավոր ենք ենթարկվել»,-ասել է նա:

Նույն շարքից