Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն պատժել է կարգազանցներին:
6 խաղով որակազրկվել է Երևանի «Արարատի» խաղացող Քրիատիան Քինգը: Նա «Ալաշկերտի» հետ խաղում մրցակցին հարվածել էր: «Արարատ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 100 հազար դրամով, Քինգը չի կրի իր պատիժը, քանի որ «Արարատը» հրաժարվել է ամերիկացի ֆուտբոլիստի ծառայություններից, իսկ նա ուղևորվել է օվկիանոսից այն կողմ:
2 տարով որակազրկվել է «Կողբ-01» թիմի մարզիչ Վահե Ավագյանը` կեղծ փաստաթղթերով ֆուտբոլիստ մրցասպարեզ հանելու համար: Կողբի գյուղապետարանը տուգանվել է 50 հազար դրամ:
10 հազար տուգանք կվճարի ՀՖՖ-ին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, որը «Ուլիսի» հետ հանդիպման նախախաղային խորհրդակցության ժամանակ չի ապահովել ոստիկանության ներկայությունը: