Սպորտ 

Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում է

analitik.am

Մարզասերները տեղյակ ենք, որ Երևանի ժամանակով ժամը 23:30-ին մեկնարկելու է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմի` Դորտմունդի «Բորուսիայի», և «Հոֆենհայմի» հանդիպումը: Այն կայանալու է Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում: Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում է, խաղասկզբից հանդես է գալու:

Ահա թե ում է վստահում «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը.

Դորտմունդի «Բորուսիա». Լանգերակ – Պիշչեկ, Սուբոտիչ, Հումելս, Շմելցեր – Կել – Օբամեյանգ, Բենդեր, Գյունդոգան, Մխիթարյան – Ռամոս:

Պահեստայիններն են` Վայդենֆելերը, Կագավան, Իմոբիլեն, Շահինը, Գրոսկրոյցը, Գինտերը, Դուրմը:

«Բորուսիան» 11 միավորով վերջին տեղում է, «Հոֆենհայմը» 20 միավորով 7-րդն է:

Նույն շարքից