Սպորտ 

Ռումյան Հովսեփյանի թիմը պարտվեց առաջատարին

analitik.am

Ուկրաինայի ֆուտբոլի առաջնությունում անցկացվեց 10-րդ տուրից հետաձգված Կիևի «Դինամոյի» և Դոնեցկի «Մետալուրգի» հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանի թիմը` «Մետալուրգը», արտագնա խաղում պարտվեց 0:3 հաշվով: Հովսեփյանը հայտավորված էր, սակայն «Մետալուրգի» պահեստայինների նստարանին էր: Նա խաղադաշտ մտավ հանդիպման 65-րդ րոպեին:

«Դինամոն» վաստակած 36 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Մետալուրգը» 14 միավորով 10-րդն է:

 

Տեխնիկական արդյունքներ

 

Կիևի «Դինամո» - Դոնեցկի «Մետալուրգ»` 3:0

Գոլերը՝ Մբոկանի, 16, Յարմոլենկո, 40, Կրավեց, 83

 

Նույն շարքից