Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանը երախտիքի խոսքեր է ուղղել «Բորուսիայի» երկրպագուներին

analitik.am

Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ կեսգիշերին կայացած Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրի  խաղում Հայաստանի հավաքականի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` մրցաշարային աղյուսակը եզրափակող Դորտմունդի «Բորուսիան», հյուրընկալելիս 1:0 հաշվով հաղթել է «Հոֆենհայմին» և հրաժեշտ է տվել մրցաշարային անցանկալի դիրքին: Վաստակած 14 միավորով այն 14-րդ տեղում է: 

Մխիթարյանը թեև ոչնչով աչքի չընկավ, սակայն մասնակցեց  ամբողջ հանդիպմանը: 25-ամյա ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում երախտիքի խոսքեր է ուղղել «Բորուսիայի» երկրպագուներին: Նա մասնավորապես գրում է. «Շատ կարևոր հաղթանակ, որը նվիրում ենք մեր հրաշալի երկրպագուներին: Շնորհակալություն ձեզ` հիանալի աջակցության համար»:

 

Նույն շարքից