Սպորտ 

Յուրգեն Կլոպի օբյեկտիվ գնահատականը

analitik.am

Հենրիխ Մխիթարյանի թիմի` Դորտմունդի «Բորուսիայի», գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, «Հոֆենհայմի» նկատմամբ 1:0 հաշվով տարած հաղթանակից հետո, իր տեսակետն է հայտնել:

Նա մասնավորապես ասել է. «Շատ լարված հանդիպում էր: Այն ընթացավ ազզիջում պայքարում: Թեև մի փոքր խաղավել են, բայց դեռ շուտ ուրախանալու համար: Միավորների փոքր պաշար ունենք, բայց այս անգամ արեցինք հնարավորը և վերցրինք առավելագույնը, որն ի վիճակի էինք: «Բորուսիան» ցույց տվեց լավ ֆուտբոլ և արժանի էր հաղթանակի, սակայն սա ընդամենը մեկ հանդիպում է: Կարծում եմ՝ մեր բախտը բերեց, երբ Սուբոտիչի հետ պայքարում մրցակիցը վայր ըկավ մեր տուգանային հրապարակում: Հնարավոր է, որ մրցավարն այլ որոշում ընդուներ: Մյուս կողմից մենք երկու գոլ խփեցինք, սակայն մրցավարը չհաշվեց դրանք»: 

 

Նույն շարքից