Սպորտ 

Ալեքսանդր Գրիգորյանը` պաշտոնական նշանակվեց «Տոսնո» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ

analitik.am

Սանկտ Պետերբուրգի «Տոսնո» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը պաշտոնական հայտարարության է արել, որ թիմի ղեկը վստահվել է Ալեքսանդր Գրիգորյանին:

48-ամյա մասնագետի աշխատանքային պայմանագիրը երկու տարով է: Նախկինում հայ մասնագետը մարզել է «Նիժնի Նովգորոդ», «Խիմկի», «ԲՄԱ-Էներգիա», «Լուչ-Էներգիա» թիմերը:

Ի դեպ, Գրիգորյանը վերջին ակումբի ղեկավարության հետ վերջերս էր երկարաձգել աշխատանքային պայմանագիրը, սակայն տեղափոխվելու ժամանակ խնդիրներ չառաջացան:

«Տոսնոն» Ռուսաստանի առաջին խմբի ընթացիկ առաջնության 21 տուրերից հետո վաստակել է 40 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: 

 

Նույն շարքից