Սպորտ 

Շախմատի աշխարհի չեմպիոնը` Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլի խաղի մասնակից

analitik.am

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը շատ է սիրում ֆուտբոլը: Նա անգամ աշխրհի չեմպիոնի կորմանհամար մրցամարտերի օրերին լիցքաթափվում է իր ընկերների հետ խաղերի մասնակցելով: Հայտնի է, որ Մագնուսը նաև Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլի ակումբի երկրպագու է:

Եվ ահա, դեկտեմբերի 6-ին Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում կայանալիք «Ռեալ» - «Սելտա» հանդիպման ժամանակ նա կլինի խաղադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով  ժամը 23:00-ին: 23-ամյա նորվեգացի գրոսմայստերն առաջին հարվածը կկատարի գնդակին:

Վիշվանաթան Անանդի հետ Սոչում անցկացրած աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում հաղթելուց հետո, Կառլսենը  հրավերը ստացել էր Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսից:

Ի դեպ, 2013-ին  Կառլսենը մեկ անգամ մասնակցել է «Ռեալի» խաղին՝ առաջին հարվածը կատարելով «Վիլյառեալի» հետ հանդիպումից առաջ:

 

Նույն շարքից