Սպորտ 

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունում «Չելսին» անսպասելորեն առաջին պարտությունը կրեց

analitik.am

Քիչ առաջ ավարտվեց Անգլիայի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 15-րդ տուրի «Նյուքասլ»-Լոնդոնի «Չելսի» հանդիպումը: Առաջատարը` «Չելսին», անսպասելիորեն առաջին պարտությունը կրեց: Ժոզե Մոուրինյոյի թիմը հյուրընկալվելիս զիջեց 1:2 հաշվով: Տանտերերի թիմից երկու գոլի հեղինակ հեղինակ դարձավ սենեգալցի հարձակվող Պապիս Սիսեն:

Առաջին խաղակեսում  կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0: Երկրորդ խաղակեսին «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն թարմ ուժեր մրցասպարեզ հանեց, որն էլ տվեց իր արդյունքը: 58-րդ և 79-րդ րոպեներին փոխարինման դուրս եկած Սիսեն գնդակներ խփեց: 81-րդ րոպեին «Նյուքասլը» մնաց 10 խաղացողով, հեռացվեց  պաշտպան Սթիվեն Թեյլորը: Փոխարինման դուրս եկած Դիդյե Դրոգբան գրավեց մրցակցի դարպասը, սակայն «Չելսիի» խաղացողներին ավելին անել չհաջողվեց:

Այս հաղթանակի շնորհիվ «Նյուքասլը» վաստակեց 23 միավոր, բարձրացավ 7-րդ տեղ և միավորներով  հավասարվեց 6-րդ տեղում գտնվող «Արսենալին»: «Չելսին» ունի 36 միավոր և 6 միավորով գերազնացում է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»: Վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել:

Նույն շարքից