Սպորտ 

Արթուր Եդիգարյանը հնարավոր է համալրի Պերմի «Ամկարը»

analitik.am

Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը հեռացել է Ալմաթիի «Կայրաթից»: Այդ թիմի կազմում Եդիգարյանը մասնակցել էր 37 հանդիպման, մեկ գնդակ խփել, դարձել Ղազախստանի գավաթակիր։

Ռուսական լրատվամիջոցներում հաղորդագրություններ կան, որ 27-ամյա Եդիգարյանն այժմ ազատ խաղացողի կարգավիճակ ունի և կարող է համալրել Պերմի «Ամկարի» կազմը։ Այնպես որ, նա կարող է դառնալ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի թիմակիցը, որը, հեռանալով ղազախական մեկ այլ թիմից` «Ակտոբեից», աշխատանքային պայմանագիր է կնքել «Ամկարի» ղեկավարության հետ:

 

Նույն շարքից