Սպորտ 

Հայաստանի ֆուտզալի ընտրանին կմեկնի Էստոնիա

analitik.am

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 11-14-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում: Դեկտեմբերի 15-ին մեր ընտրանին կմեկնի Էստոնիա, որտեղ ընկերական հանդիպումների կմասնակցի:
Դեկտեմբերի 16-ին և 17-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Էստոնիայի ազգային ընտրանու հետ, իսկ դեկտեմբերի 19-ին՝ Տալլինի հայկական «Արարատ» ակումբի (նախագահ Ավետիս Հարությունյան) «Արարատ-ՏՏՈւ» թիմի հետ:
Սա կլինի ֆուտզալի Հայաստանի հավաքականի վերջին նախապատրաստությունը 2015 թ հունվարի 13-18-ը Շվեդիայում կայանալիք ֆուտզալի 2016 թ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հանդիպումներից առաջ:
Մեր երկրի ընտրանիի մրցակիցիներն այդ ստուգատեսում  Իսրայելի, Շվեդիայի և Շոտլանդիայի հավաքականներն են:
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար հավաքական է հրավիրել հետևյալ 15 ֆուտբոլիստներին՝ Էռնեստ Ակոպով («Իբերիա սթար», Վրաստան), Արտակ Պողոսյան («Թալգրիգ»), Հակոբ Լոբասյան (ՀՊՏՀ), Արմեն Բաբայան («Թալգրիգ»), Սարո Գալստյան («Թալգրիգ»), Սարո Մարդանյան («Թալգրիգ»), Գրիգոր Կապուկրանյան («Մռավ»), Արման Սահակյան («Մռավ»), Հենրիկ Գրիգորյան («Մռավ»), Անդրանիկ Կարապետյան (ՀՊՏՀ), Գուրգեն Խաչատրյան (ՀՊՏՀ), Արմեն Ղազարյան («Գյումրի»), Սարգիս Նասիբյան («Երևան Այ Թի»), Տիգրան Գրիգորյան («Երևան Այ Թի»), Անդրանիկ Սարգսյան («Երևան Այ Թի»):

Նույն շարքից