Տնտեսություն 

Էլեկտարէներգետիկ դիսպետչերական համակարգն արդիականացման կարիք ունի

analitik.am

Հայաստանի էլեկտրաէներգետիկ դիսպետչերական համակարգն արդիականացման կարիք ունի: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը: Նրա խոսքով նոյեմբերի սկզբին տեղի ունեցած էլեկտրաէներգիայի անջատման փորձաքննությունը պետք է ավարտվի առաջիկայում: «Նախարարի հրամանով ստեղծվել է փորձագիտական խումբ, որը կվերլուծի միջադեպի պատճառները: Պետք է գտնենք էլեկտրաէներգիայի բաշխման թույլ օղակները: Այսպես, թե այնպես դիսպետչերական համակարգերը որոշակի արդիականացման կարիք ունեն»,-ընդգծել է Գալստյանը:


Նրա խոսքով՝ բացի այդ ամենից պետք է հաշվի առնել Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության նոր կոնֆիգուրացիան. «Գործարկվել է Հրազդանի ՋԷԿ-ի նոր՝ հինգերորդ էներգաբլոկը: Սակայն արդիականացում անպայման հարկավոր է: Շուտով հանրության կներկայացնենք խմբի աշխատանքների արդյունքները»:


Հիշեցնենք, որ նոյեմբերի երկուսի առավոտյան Հայաստանի էլեկտրահամակարգը մեկուսացվել էր Իրանի համակարգից: Երկու րոպե անց համակարգի զուգահեռ աշխատանքը վերականգնվել էր եւ իրանական էլեկտրաէներգիայի մուտքը Հայաստան շարունակվել է: Ժամեր անց ամբողջ հանրապետության էներգամատակարարումը վերականգնվել էր:


Հայաստանում էլեկտարէներգիայի համակարգում դիսպետչերական գործառույթներ է կատարում «էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն:

Նույն շարքից