Սպորտ 

Երևանի «Արարարտի» նոր գլխավոր մարզիչը Սուրեն Չախալյանն է

analitik.am

Սուրեն Չախալյանը գլխավորեց  Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը: Նորանշանակ 42-ամյա գլխավոր մարզիչը նախկինում մարզել է Երևանի «Փյունիկը», «Ուլիսը», ինչպես նաև Հայաստանի  մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը: Չախալյանն ունի ՈւԵՖԱ-ի մարզչական «Pro» կարգի արտոնագիր:

Թիմի նախկին մարզչի` Սամվել Դարբինյանի, աշխատանքային պայմանագիրն «Արարատի» ղեկավարության հետ նախատեսված էր մինչև 2014-ի դեկտեմբերի 1-ը: Ըստ գործող կանոնակարգի` Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող թիմի գլխավոր մարզիչը պետք է ունենա ՈւԵՖԱ-ի առնվազն «A» կարգի արտոնագիր: «B» կարգի արտոնագիր ունեցող Դարբինյանը 2 ամիս շարունակ կատարում էր «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնակատարի պարտականությունները:

Նույն շարքից