Ռուսական «Զենիթ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ալեքսանդր Կոկորինը դուելի է հրավիրել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին՝ վերջինիս առաջարկելով ուժերը չափերը Counter Strike: Global Offensive համակարգչային խաղում: Այս մասին ռուս ֆուտբոլիստը գրել է Ինսթագրամի իր էջում:
Կոկորինը մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ինքը ոչնչացնում վիրտուալ հակառակորդին: Նա նաև գրառում է արել «Սպասում եմ քեզ, Նեյմար»:
Նեյմարի պատասխանի մասին դեռ հայտնի չէ: