Սպորտ 

Դենիս Թումասյանը թեև երկրորդ գնդակը խփեց «Տորպեդոյի» դարպասը, բայց նրա թիմը չհաղթեց

analitik.am

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրում  «Ուֆան», որի կազմում խաղում են դարպասապահ Դավիթ Յուրչենկոն և կենտրոնական պաշտպան Դենիս թումասյանը, արտագնա հանդիպում անցկացրեց Մոսկվայի «Տորպեդոյի» հետ: Յուրչենկայի մայրը հայ է, և խոսվում է յն մասին, որ նա հանդես է գալու հակակստանի հավաքկանի կազմում: Ամբողջ հանդիպմանը «Ուֆայի» կազմում էին  Յուրչենկոն և  Թումասյանը։ Վերջինիս Հայաստանի հավաքականի կազմում չի ցանկանում տեսնել ՀՖՖ-ի ղեկավարությունը:

Եվ ահա, Թումասյանը 37-րդ րոպեին երկրորդ գնդակ խփեց տանտերերի թիմի դարպասը: «Ուֆան» թեև առջևում էր 2:0 հաշվով, սակայն խաղն ավարտվեց որ-ոքի`2։2։ Հանդիպման 22-րդ րոպեից հյուրերը մնացել էին 10 խաղացողով։

Ուֆան» վաստակած 18 միավորով 11-րդ տեղում է, «Տորպեդոն» 14 միավորով 12-րդն է։

 

Տեխնիկական արդյունքներ

 

 «Տորպեդո» - «Ուֆա»՝ 2։2

Գոլերը՝ Պուտսիլա 40,  Միրզով 65 – Դիեգո 20, Թումասյան 37

Հեռացում՝ Տիշկին 22 («Ուֆա»)

Նույն շարքից