Սպորտ 

Արշակ Կորյանին չի բավարարել Մոսկվայի «Լոկոմոտիվի» ղեկավարության ֆինանսական առաջարկը

analitik.am

19-ամյա հարձակվող Արշակ Կորյանը հեռացել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմից: Բանն այն է, որ ավարտվել է հայ ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագրի ժամկետը, սակայն վերջինս համաձայնության չի եկել նոր պայմանագիր կնքելու հարցում, քանի որ նրան չի բավարարել ֆինանսական առաջարկը:

Կորյանը Ռուսաստանի  ընթացիկ առաջնությունում երտասրդական թիմի կազմում 14 խաղի է մասնակցել և դարձել 13 գոլի հեղինակ:

Հավելենք, որ Կորյանը խաղացել է Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականում, սակայն հետագայում համարել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմը:

Նույն շարքից