Սպորտ 

Յուրա Մովսիսյանը ոչնչով աչքի չընկավ

analitik.am

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալելիս 2:0 հաշվով առավելության հասավ Եկատերինբուրգի «Ուրալի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը տանտերերի թիմի  մեկնարկային կազմում էր: Նա ոչնչով աչքի չընկավ և 56-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց իր թիմակից Դենիս Դավիդովին։ Կիսապաշտպան Արազ Օզբիլիսը շարունակում է բուժել վնասվածքը և բացակայում էր: Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող ևս` Էդգար Մանուչարյանը,  նույնպես վնասվածքի պատճառով բացակայում էր «Ուրալի» հայտացուցակից:

«Սպարտակը»  29 միավորով 6-րդ հորիզոնականում է, «Ուրալը» 13 միավորով 13-րդ տեղում է։

 

Տեխնիկական արդյունքներ

 

 «Սպարտակ» - «Ուրալ»՝ 2:0

Խոսե Խուրադո, 63, Ռոմուլո, 85

Նույն շարքից