The Guardian-ի վարկածով «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեոնել Մեսսին գլխավորել է 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստների 100-յակը:
Երկրորդ հորիզոնականում Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն է, ով այս տարի ստացավ իր 5-րդ Ոսկե գնդակը:
Իսկ եռյակը եզրափակում է ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը: