Տնտեսություն 

Կարեն Կարապետյանն ընդունել է Philips Lighting ընկերության փոխնախագահ Էրիկ Բենեդետիին

analitik.am

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Philips Lighting ընկերության փոխնախագահ Էրիկ Բենեդետիի գլխավորած պատվիրակությանը:
Գործադիրի ղեկավարը կարևորել է Philips Lighting-ի հետ համագործակցությունը նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ և ընդգծել, որ ՀՀ կառավարությունն ունի բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր, որոնք հնարավոր կլինի իրականացնել համատեղ:
Էրիկ Բենեդետին նշել է, որ նորարության ոլորտում առաջատարների թվում գտնվող Philips Lighting-ի գործունեությունն ուղղված է ժամանակակից, էներգախնայող բարձրակարգ լամպերի արտադրությանը և ավելացրել, որ ընկերությունը պատրաստ է քննարկել համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր:
Կարեն Կարապետյանն առաջարկել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ քննարկել փոխգործակցության կոնկրետ ուղղությունները և դրա հիման վրա մշակել հետագա գործողությունների ծրագիր:
Անդրադարձ է կատարվել նաև Philips Lighting-ի՝ Հայաստանում արտադրություն կազմակերպելու հնարավորությանը և այդ նպատակով կառավարության աջակցության գործիքակազմերին:

Նույն շարքից