Սպորտ 

Հայտնի է Դորտմունդի «Բորուսիա»-«Անդերլեխթ» հանդիպման մրցավարի անունը

analitik.am

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին՝ 6-րդ տուրի Դորտմունդի «Բորուսիա» - «Անդերլեխթ» հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական բրիգադը՝ Ունդիանո Մալյենկոյի գլխավորությամբ: Այն կկայանա դեկտեմբերի 9-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին: 41-ամյա մրցավարը նախորդ անգամ «Բորուսիայի» խաղը սպասարկել էր 2013-14-ի մրցաշրջանում: Գերմանական ակումբը տանը 1:2 հաշվով պարտվել էր  Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»:

Նույն շարքից