Սպորտ 

Ցածր գնահատական՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին

analitik.am

Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի թիմը՝ Մոսկվայի «Սպարտակը», Ռուսաստսնի առաջնության 17-րդ տուրում հաղթել է Եկատերինբուրգի «Ուրալին», ու  Մովսիսյանը փոխարինվել է 56-րդ րոպեին:

Եվ ահա, Sport express-ը հայ ֆուտբոլիստին 5 գնահատականն է շնորհել, որն ամենացածրն է սպարտակցիների թիմում: Իսկ ամենաբարձր գնահատականը ստացել է Խոսե Խուրադոն՝ 7:

Նշվել է, որ Հայ հարձակվողը հեռու է իր լավագույն մարզավիճակից: «Նա հաճախակի չէր հասնում իրեն հասցեագրված լավ փոխանցումների հետևից, առաջին խաղակեսում չօգտագործեց հիանալի հնարավորությունը՝ վրիպեց 11 մ-ոցի նշակետի մոտակայքից»,- պարզաբանում է պարբերականը:

Նույն շարքից