Սպորտ 

Դենիս Թումասյանը` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության տուրի խորհրդանշական հավաքականում

analitik.am

Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ Բաշկիրիայի «Ուֆան» Մոսկվայում 2:2 հաշվով է ավարտել «Տորպեդոյի» հետ Ռուսաստանաի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրի խաղը, իսկ Դենիս Թումասյանը 37-րդ րոպեին երկրորդ գնդակն է խփել տանտերերի  թիմի դարպասը` հաշիվը դարձնելով 2:0: Այդուհանդերձ, «Ուֆան» ձեռքից բաց էր թողել հաղթանակը:

Եվ ահա, այդ թիմի պաշտպան Դենիս Թումասյանը Gazeta.ru-ի վարկածով ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում:

«Թումասյանի թիմը չկարողացավ անառիկ պահել դարպասը կամ հաղթել, սակայն 10 ֆուտբոլիստներով մնացած «Ուֆայի» համար ոչ-ոքին սխրանքի հավասար մի բան էր: Միավոր վաստակելու գործում «Ուֆային» օգնեց Թումասյանի խփած գոլը»,- նշում է կայքը:

Նույն շարքից