Տնտեսություն 

Հայաստանի իշխանություններն ամեն ինչ վաճառում են

analitik.am

«ՀայՌուսգազարդի» բաժնոտոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմ»-ին վաճառելու փաստը բացասական երևույթ է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:


Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է ցանկացած հարցի լուժման ժամանակ պետք է ձայնի իրավունք ունենա: «Հայաստանը պետք է կարողանա առաջինն ունենալ իր ձայնի իրավունքը ցանկացած որոշման ժամանակ: Չունենալով սա մենք դառնում ենք մի ձայնազուրկ մեխանիզմով մի ինչ-որ սեփականություն այդ տարածքում, որը կարող է մի օր մի բանը բռնեն այսպես ծռեն, կամ այնպես ծռեն եւ մենք չենք կարողանալու խոսել, որովհետեւ ասելու են, թե իրանք սեփականատերեր են եւ իրավունք ունեն ամեն ինչ անելու»,-ասել է պատգամավորը:


Պողոսյանը նաեւ նշել է, որ Հայաստանի իշխանությունը վաճառում է ամեն ինչ, ինչ հնարավոր է վաճառել:

Նույն շարքից