Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանը կրկին խաղադաշտից հեռացավ գլխիկոր

analitik.am

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ անցկացրած խաղում չկարողացավ հաղթել բելգիական «Անդերլեխթին»: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և խաղադաշտում մնաց մինչև հանդիպման ավարտը: Նա մրցակցի դարպասը գրավելու մի քանի պահ ունեցավ, իսկ երկու անգամ մոտ տարածությունից պարզապես  չկարողացավ աչքի ընկնել: Հայ ֆուտբոլիստը կրկին խաղադաշտից հեռացավ գլխիկոր:

Նույնպես D խմբում ընդգրկված  «Գալաթասարայ»-«Արսենալ» հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով: «Արսենալն» առավելության հասավ 4:1 հաշվով:

Այսպիսով, «Բորուսիան» և «Արսենալը» վաստակեցին 13-ական միավոր, սակայն խփած և բաց թողած գնդակների տարբերությամբ գերմանական ակումբն առաջին տեղում է: «Անդերլեխթն» ունի 6, «Գալաթասարայը»`1 միավոր:

 

Տեխնիկական արդյունքներ

 

«Բորուսիա» - «Անդերլեխտ»՝ 1։1

Գոլերը՝ Իմոբիլե 58 – Միտրովիչ 84

 

«Գալաթասարայ» - «Արսենալ»՝ 1։4

Գոլերը՝ Սնեյդեր 89 - Պոդոլսկի 3, Ռեմսի 11, 29

 

               ԱՂՅՈՒՍԱԿ

 

 

     Խ

    Մ

1.

  «Բորուսիա»

     6

   13

2.

  «Արսենալ»

     6

   13

3.

  «Անդերլեխթ»

     6

     6

4.

  «Գալաթասարայ»

     6

     1

 

Նույն շարքից