Սպորտ 

«Ռեալի» դարպասին ևս մեկ 11 մետրանոց պետք է նշանակվեր. նախկին մրցավար

analitik.am

Իսպանացի նախկին մրցավար Իտուրալդո Գոնսալեսը կարծում է, որ դեկտեմբերի 23-ին կայացած «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպման ժամանակ մրցավարը ևս մեկը 11 մետրանոց պետք է նշանակեր Արքայական ակումբի դարպասին:

Խոսքը մասնավորապես վերաբերում է հանդիպման 31-րդ րոպեին սերուցքայինների պաշտպան Դանի Կարվախալի կողմից Խերարդ Պիկեյի նկատմամբ կանոնները խախտելու դրվագին, որն այդպես էլ վրիպեց մրցավարի աչքից:

«Բարսելոնայի» հաղթանակով (0:3) ավարտված հանդիպման մրցավարը Խոսե Մարի Սանչես Մարտինեսն էր:

Նույն շարքից