Սպորտ 

Հայտնի են ՉԼ մրցաշարի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները

analitik.am

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին` 6-րդ տուրից հետո հայտնի դարձան 1/8 եզրափակչի բոլոր՝ 16 մասնակիցները:

Առաջին տեղով 1/8 եզրափակիչ դուրս եկան՝ Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Աթլետիկոն», Դորտմունդի «Բորուսիան», Մյունխենի «Բավարիան», Լոնդոնի «Չելսին», պորտուգալական «Պորտուն» եւ «Մոնակոն»: Լոնդոնի «Արսենալը», ֆրանսիական ՊՍԺ-ն, Թուրինի «Յուվենթուսը», Լևերկուզենի «Բայերը», Դոնեցկի «Շախտյորը», շվեյցարական «Բազելը», անգլիական «Մանչեսթեր Սիթին» և Հելզենկիրխենի «Շալկեն» փլեյ-օֆֆի ուղեգիր ապահովեցին՝ խմբերում գրավելով երկրորդ տեղը:

Հունական «Օլիմպիակոսը», Ամստերդամի «Այաքսը», անգլիական «Լիվերպուլը», ռուսական «Զենիթը», Հռոմի «Ռոման», բելգիական «Անդերլեխթը», Լիսաբոնի «Սպորտինգը» և Բիլբաոյի «Աթլետիկը» խմբերում հայտնվեցին երրորդ տեղում և  մրցելույթները կշարունակեն Եվրոպայի լիգայում:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 15-ին: Խմբերի հաղթողները կմրցեն երկրորդ տեղ գրաված թիմերի հետ: Իրար չեն կարող հանդիպել նույն երկիրը ներկայացնող և նույն խմբից դուրս եկած թիմերը:

Խմբային փուլից հետո ռմբարկուների ցուցակը 9 գոլով գլխավորում է Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն, որը 1 գնդակով գերազանցում է «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսիին:

Նույն շարքից