Սպորտ 

Մխիթարյանը հնարավոր է պայքարի իր նախկին ակումբի` Դոնեցկի «Շախտյորի» դեմ

analitik.am

Հայաստանի ֆուտբոլի  հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմի`Դորտմունդի «Բորուսիան», Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում  չի խաղա նույն երկրի, այսինքն գերմանական, նաև այն ակումբի հետ, որը խմբային մրցաշարում մրցակից է եղել:

Այսպիսով, «Բորուսիայի» հավանական մրցակիցներն են` Թուրինի «Յուվենթուսը», անգլիական «Մանչեսթեր Սիթին», ֆրանսիական ՊՍԺ-ն, շվեյցարական «Բազելը»  և Դոնեցկի «Շախտյորը»: Ստացվում է, որ Մխիթարյանը հնարավոր է պայքարի իր նախկին ակումբի` Դոնեցկի «Շախտյորի» դեմ:

1/8-րդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 15-ին Նիոնում:

Նախկինում, երբ նա «Շախտյորի» պատիվն էր պաշտպանում, առիթ ունեցել է խաղալու «Բորուսիայի» դեմ:

 

Նույն շարքից