Տնտեսություն 

Հայաստանում հունվարի 1-ին թոշակները կբարձրանան

analitik.am

Հայաստանում հունվարի 1-ին կբարձրանան թոշակները, սակայն դա չի վերաբերի այն անձանց (450 մարդ), որոնց կենսաթոշակը 93 հազարից բարձր է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ հանդես գալով ԱԺ-ում Կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների օրինագծի քննարկման ժամանակ:


Ասատրյանի խոսքով՝ կենսաթոշակները 5-10 տոկոսով կաճեն 19 500 մարդու համար (52-77 տարվա ստաժ), 10-15 տոկոսով կաճեն 165 հազար մարդու համար (36-51 տարվա ստաժ), 15-20 տոկոսով կաճեն 101 հազար մարդու համար (29-35 տարվա ստաժ), 20-40 տոկոսով կաճեն 164 հազար մարդու համար (6-28 տարվա ստաժ):


Նախարարը նաև նշել է, որ Հայաստանի 32 հազար թոշակառուների համար թոշակը ծայրահեղ աղքատության շեմից վեր կբարձրանա:


Ասատրյանը հայտնել է, որ թոշակների հաշվարկման նոր բանաձեւ է կիրառվելու: Օրինակ 10 տարվա ստաժ ունեցող եւ 14800 դրամ կենսաթոշակ ստացողը 2014-ին կստանա 21 հազար դրամ:

Նույն շարքից