Սպորտ 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դարձավ ՈՒԵՖԱ-ի մարզչական համաձայնագրի լիիրավ անդամ

analitik.am

2014 թ. մայիսի 13-ին ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի և գործադիր տնօրեն Ջիանի Ինֆանտինոյի կողմից ստորագրված փաստաթղթով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային շնորհվել էր ՈւԵՖԱ-ի մարզչական համաձայնագրի լիիրավ անդամակցության կարգավիճակ:

Որոշումը կայացվել էր՝ հիմք ընդունելով ՀՖՖ կողմից 2012-2013 թթ. կազմակերպված ՊՐՈ արտոնագրի առաջին դասընթացի հաջող անցկացումը: ՈւԵՖԱ-ի մարզչական համաձայնագրի անդամակցության կարգավիճակի սույն փոփոխությամբ եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմինը հաստատում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք է ստանում կազմակերպել ՈՒԵՖԱ-ի մարզչական Բ, Ա և ՊՐՈ արտոնագրի դասընթացներ և շնորհել ՈւԵՖԱ-ի համապատասխան դիպլոմներ և արտոնագրեր ՈւԵՖԱ-ի մարզչական համաձայնագրի շրջանակներում: Վերոնշյալ փոփոխության վերաբերյալ հռչակագիրը ՈւԵՖԱ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ստորագրվել է 2014 թ. նոյեմբերի 21-ին Կիևում:

 

Նույն շարքից