Սպորտ 

«Հերտա» - Դորտմունդի «Բորուսիա» խաղի ելքն անկանխատեսելի է

analitik.am

Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան», Գերմանիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի շրջանակում դեկտեմբերի 13-ին արտագնա խաղում կմրցի «Հերտայի» հետ:

Սեփական հարկի տակ «Բորուսիայի» նկատմամբ վերջին անգամ «Հերտան» հաջողության է հասել 2009-ին: Ուշագրավ է, որ վերջին երեք խաղերում տանը «Հերտային» չի հաջողվել ոչ մի գնդակ խփել դորտմունդցիների դարպասը: Իսկ ահա, «Բորուսիան» Բեռլինում անցկացրած վերջին 9 խաղից միայն մեկում է պարտվել «Հերտային», 2007-ի սեպտեմբերի 22-ին՝ 2:3 հաշվով: «Բորուսիան» 11 խաղում Բեռլինում գնդակ բաց չի թողել:  Հետաքրքիրն այն է, որ Բեռլինում  Դորտմունդի թիմի հետ անցկացրած խաղերում, երբ առաջին գոլը խփել է «Հերտան», ապա անպայման հաղթել է: Այս ակումբների համամարտությունում 10 անգամ «Հերտան» առաջինն է հաջողության հասել և բոլոր դեպքերում հաղթել է: 

Այնպես որ, «Հերտա» - Դորտմունդի «Բորուսիա» խաղի ելքն անկանխատեսելի է:

 

Նույն շարքից