Սպորտ 

Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի բարձր են դասում «Բորուսիայի» հաղթելու հնարավորությունները

analitik.am

Դեկտեմբերի 13-ին  դորտմունդի «Բորուսիան» Բեռլինում կմրցի «Հերտայի» հետ: Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի բարձր են դասում Հենրիխ Մխիթարյանի թիմի՝ «Բորուսիայի», հաղթելու հնարավորությունները: «Հերտայի» հաղթանակի համար բուքմեյքերները սահմանել են 6, «Բորուսիայի»՝ 1,57 գործակիցը: Ոչ-ոքին ունի 4 գործակիցը:

«Հերտան»  և «Բորուսիան» 14 միավորով բաժանում են մրցաշարային աղյուսակի 14-15-րդ տեղերը։

Ուշագրավ է, որ 2014-ի մայիսին՝ նախորդ մրցաշրջանի 34-րդ տուրի շրջանակում անցկացրած խաղում «Բորուսիան» մայրաքաղաքում «Հերտային» հաղթել էր 4:0 հաշվով և  աչքի ընկնողների թվում էր նաև Մխիթարյանը, որին չի հաջողվում Գեչմանաիայի ընթացիկ առաջնությունում գնդակ խփել մրցակիցների դարպասը:

Ի դեպ, նրան համարում են «Բորուսիայի» ողբերգության հիմնական մեղավորը, քանի որ շատ թանկ վճարով են գնել:

Նույն շարքից