Սպորտ 

Նեյմարը հայտնել է, թե ինչպես է պատրաստվում նվաճել Ոսկե գնդակը

analitik.am

«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը AS պարբերականի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է պատրաստվում նվաճել Ոսկե գնդակը: Նա մասնավորապես նշել է, որ դրա համար պետք է նվաճումներ ունենա ինչպես հավաքականի, այնպես էլ ակումբի կազմում:

«Իհարկե ես ցանկանում եմ նվաճել Ոսկե գնդակը, սակայն դա բարդ է: Բացի դրանից, դա կախված է ոչ միայն ինձանից, այլ նաև խաղընկերներիցս և մի քանի այլ գործոններից: Կարևոր է և աշխարհի առաջնությունը, և Չեմպիոնների լիգան: Պետք է համապատասխան արդյունքներ գրանցել այդ մրցաշարերում»,-ասել է բրազիլացին:

 

Նույն շարքից