Սպորտ 

Նորայր Ասլանյանի թիմը կպայքարի բարձրագույն խմբի ուղեգրի համար

analitik.am

Հոլանդիայի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության 18-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Նորայր Ասլանյանի թիմը` «Ալմերե Սիթին»,  արտագնա խաղում 1:0 հաշվով պարտության մատնեց «Յոնգ ՊՍՎ»-ին:
Հաղթական գոլը 63-րդ րոպեին խփեց Ասլանյանը: Նա թիմի կազմում 4 գոլի հեղինակ է դարձել: Ընդ որում, Նորայրն արդեն 2-րդ խաղն անընդմեջ գնդակ է խփում մրցակիցների դարպասը:

67-րդ րոպեին Ասլանյանը փոխարինվեց:
«Ալմերեն» վաստակած 29 միավորով 6-րդ տեղում է: Այն իրավունք ստացավ մասնակցելու  ուժեղագույննների խմբում հանդես գալու իրավունք տվող անցումային մրցաշարին:

Նույն շարքից