Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ, իսկ նրա թիմը 9-րդ պարտությունը կրեց

analitik.am

Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունում Հենրիխ Մխիթարյանի և նրա թիմի` Դորտմունդի «Բորուսիայի», ձախորդ օրեը շարունակվում են:

Ընթացիկ առաջնության 15-րդ տուրում Գերմանիայի փոխչեմպիոնը Բեռլինում կայացած արտագնա խաղում 0:1 հաշվով պարտվեց «Հերտային»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն իր թիմի մեկնարկային կազմում էր, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում վնասվածք ստացավ և թողեց խաղադաշտը:

Ուշագրավ է, որ 40-րդ րոպեին «Հերտայի» հաղթական գնդակը խփեց «Բորուսիայի» նախկին հարձակվող Յուլիան Շիբերը:

Իսկ  «Բորուսիան» 9-րդ պարտությունը կրեց և 14 միավորով 15-րդ տեղում է: 

 

Տեխնիկական արդյունքներ

 

«Հերտա» - Դորտմունդի «Բորուսիա»՝ 1:0

Յուլիան Շիբեր, 40

 

 

Նույն շարքից